Այսօր գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշները ՀՀ-ում» գիտաժողովի ընթացքում, որին ներկա էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունն, իր ձեւակերպմամբ՝ մի «տարօրինակ բան» ասաց նախքան մասնագետներից մեկի ելույթը:
Հարությունյանը դիմելով գիտաժողովի կազմակերպիչներին, ասաց. «Մի տարօրինակ բանի մասին եմ ուզում ասել: Ես չեմ տեսնում այստեղ տնտեսագիտական թիվ 1 բուհի ռեկտորին: Ես քիչ առաջ իմացա, որ նրան հրավեր չի գնացել: Նրան հրավիրել եք հոդված տպագրելու, եւ նա ինչ-ինչ հանգամանքներով չի ներկայացրել հոդված: Բայց դա կապ չունի: Ձեր բոլոր ուղերձներն ըստ էության ուղղված են նաեւ ձեզ համար մասնագետ պատրաստող բուհին եւ այդ բուհից մարդ չկա»:
Գիտաժողովի կազմակերպման պատասխանատուները վստահեցրին՝ հրավեր ուղարկել են ե՛ւ տնտեսագիտական եւ ագրարային համալսարաններին:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ