«Դատարանի այդ որոշումը խորամանկ չէ: Այդ հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին եւ մյուս պաշտոնյաներին, գոյություն չի ունեցել 2008թ.-ին: Ներկայիս իրավիճակում այն լղոզված շարադրանք ունի: Այդ լղոզվածությունը տարընթերցումների առիթ կարող է տալ, այն չի համապատասխանում իրավական որոշակիության չափանիշներին»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը կասեցնելու եւ գործը ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկելու որոշմանը, ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
«Եթե ՍԴ-ն այդ հոդվածը ճանաչեց հակասահմանադրական, ապա ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի վրայից կհանվի»,-տեղեկացրեց Վարդան Այվազյանը: Իսկ եթե չճանաչի, մասնագետի բնորոշմամբ՝ մեղադրող կողմի եւ դատարանի համար պարզ կլինի գործի հետագա ընթացքը:
Իսկ թե ինչու է դատավորն առանց կողմերի կարծիքները լսելու գործի վարույթը կարճել, Այվազյանը տեղեկացրեց՝ դա դատարանի մոտեցումն է, որի պարագայում դատավորը պարտավոր չէ լսել կողմերի կարծիքները:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի մեկի քրեական գործով առաջադրված է ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեղադրանք:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/792985281103725/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ