Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում կայացած հանդիպումը, որ նախաձեռնել էր ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, անցավ լարված մթնոլորտում: Դասախոսներից եւ ուսանողներից ոմանք պնդում էին, որ ուսանողների մի մասին հատուկ ուղղորդում են Լիլիթ Արզումանյանի դեմ: Հակառակ կողմն էլ պնդում էր, թե կուրսղեկների կողմից ճնշումներ են եղել այլ ուսանողների վրա:
Ավելի վաղ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դոցենտ, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, որ չէր հասցրել իր փաստաթղթերի փաթեթը «ժամանակի մեջ տեղավորվելու» պատճառով ներկայացնել ու մասնակցել ընտրություններին, ասել էր, թե Լիլիթ Արզումանյանի հնարավոր չընտրվելու դեպքում ինքը պոտենցիալ թեկնածու է:
«Լավ է, որ պարոն Արամ Սուքիասյանը բացահայտվեց, ես եկա այն եզրակացության, որ ամեն ինչ կազմակերպված էր, հետեւողական աշխատանք էր տարվել: Ես նորից կդիմեմ նախարարին, ինչպես դիմել եմ երեկ, կարող է այս անգամ նախարարը լսի»,-ասաց տիկին Արզումանյանը:
«Կարող ա չի, պարտավոր ա»,-դահլիճից բացականչեց ուսանողներից մեկը:
Կարդացեք նաև
Ի դեպ, տիկին Արզումանյանը ԿԳ նախարարին ասել էր, որ ցանկանում է ինքնաբացարկ հայտնել, որովհետեւ չի ցանկանում լարված մթնոլորտում աշխատել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ