Մայիսի 20-ին ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի Լանդթագի պատգամավոր Պետեր Ֆիդան (Péter Vida), ով միաժամանակ նաև Բարնիմ մարզի միգրացիոն հարցերի խորհրդի նախագահն է, նախաձեռնել էր իր ընտրատարածքում՝ Բերնաու քաղաքում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջոցառում:
Միջոցառման ընթացքում Պետեր Ֆիդան հանդես եկավ բանախոսությամբ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Պատգամավորը ներկայացրեց իր կատարած ճամփորդությունից լուսանկարներ, Արցախի զբոսաշրջության լայն հնարավորությունները, հարուստ բնությունն ու պատմամշակութային ժառանգությունը:
Այնուհետև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի ներկայիս փուլի մասին խոսեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով պատասխանեց նաև ներկաների բազմաթիվ հարցերին:
Միջոցառմանը ներկա էին Բրանդենբուրգ երկրամասի քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Արտաքին գործերի նախարարություն