Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որեւէ գնահատական չի տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների ելքերն ու մուտքերը փակելու մայիսի 19-ի կոչին:
Արդարադատության նախարարն այդ առնչությամբ այսօր պատասխանելով լրագրողների հարցին՝ ասաց. «Պետք է տարանջատել իրավական եւ քաղաքական գործընթացները: Սա քաղաքական գործընթաց էր եւ ես չեմ շտապի դեռեւս գնահատականներ տալ»:
Հարցին՝ եթե համամիտ չլիներ Նիկոլ Փաշինյանի գործողություններին, հրաժարական կտա՞ր, արդարադատության նախարարը պատասխանեց. «Եթե, ապա, կարծում եմ տեղին չէ, չեմ պատասխանելու»:
Կարդացեք նաև
Այն հարցին էլ՝ հիմքեր կա՞ն հրաժարական ներկայացնելու,պարոն Զեյնալյանը պատասխանեց՝ ոչ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ