Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության փորձ` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում. թիրախը Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանն էր

Մայիս 21,2019 17:40

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, ձևացնելով, որ իրեն վատ է զգում, խնդրել է հսկիչին օգնություն ցուցաբերել, որից հետո անսպասելիորեն դուրս է վազել խցից և մտնելով նույն մասնաշենքի մեկ այլ կալանավորի խուց, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս, սակայն հանդիպելով հսկիչների դիմադրությանը՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Նշենք. ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կրող իր եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի նկատմամբ։ NEWS.am–ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանը պատմեց կալանավայրում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։

«Գիշերը Վահեի խցի դուռը բացել են և քնած մարդու վրա հարձակվել՝ Սաֆարովի դեպքի պես։ 150 կգ–անոց հաղթանդամ տղամարդը քնած սկսել է խփել քնած Վահեին. փորձել է սպանել, վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, դանակը ծռվել է, քանի որ տղան պայքարել է»,–ասաց նա՝ պնդելով, որ խցի դուռը միտումնավոր են բաց թողել։

Պատգամավորը հերքեց քրեակատարողական ծառայության հայտնած այն տեղեկությունը, որ միջադեպի  երկու մասնակիցներն էլ խցակիցներ են եղել։

Ղուկասյանը նշեց, որ երկու դատապարտյալները նախկինում միմյանց հետ որևէ կոնֆլիկտ չեն ունեցել, իսկ Վահե Ղուկասյանն ըստ հորեղբոր պատմածի՝ կալանավայրում մշտապես հոգ է տարել իր վրա հարձակում գործած դատապարտյալի մասին։

Նա համոզմունք հայտնեց, որ մահափորձը պատվիրված է եղել, հակառակ դեպքում ըստ նրա՝ խցի դուռը բաց չէր լինի։

Ղուկասյանի խոսքով՝ դեպքից երկու օր է անցել, սակայն իրավապահները որևէ քայլ չեն ձեռնարկում մեղավորին պատժելու ուղղությամբ։

«Որ հանկարծ իմ շունը ինչ–որ մեկի շանը բան անի՝ կգրեն, որ Ղուկասյան Վարդանի շունն ինչ–որ մի բան է արել,  դեպքից երկու օր է անցել, սպասում եմ տեսնեմ ինչո՞ւ տեղից չեն շարժվում»,–ասաց նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gastik says:

    Ամոթ էրեք,ինչ մահափորձ։Կդորմ դեղի համար իրար միս են կերել։Վարդանիկ դու չիդես ախպորդ նառկաման տղեն ինչերի է պատրաստ դեղի համար?Դերի մեջ եք մտել սաղ ազգով։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031