Վաղը Սանկտ-Պետերբուրգում մեկնարկող սպորտային մարմնամարզության Ալեքսանդր Դիտյատինի գավաթի (թիմային) խաղարկությանը մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք են մեկնել Արթուր Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանը: Մարմնամարզիկները հանդես են գալու բազմամարտում եւ անհատական գործիքներում:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավայր է մեկնել որպես մրցավար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ