Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ից անլուրջ են համարում ՀԱԿ ակտիվիստի մեղադրանքները

Մայիս 21,2019 16:58

ՀՀ ոստիկանությունից Aravot.am-ին հայտնեցին, որ նախօրեին իրենց բակում ծեծի ենթարկվելու դեպքով ոստիկանություն ահազանգած ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալուց: Ըստ ոստիկանության՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանի համոզմամբ՝ իր վրա հարձակումը կապ ունի նախօրեին տեղի ունեցած ցույցի հետ, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման որոշումից հետո քաղաքացիները բողոքի քայլերթ էին անում, և ճանապարհին հարձակում էր եղել ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի վրա: Դատելով տեսանյութին՝ միջադեպի մասնակիցներից մեկը Վարդան Հարությունյանն է:

«Անլուրջ բաները չենք մեկնաբանում »,- մեզ հետ զրույցում ծեծին դաշնակցականների կապի վերաբերյալ ՀԱԿ անդամի կասկածներին այսպես արձագանքեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031