Հայաստանի հրաձգության հավաքականի երեք անդամներ մայիսի 24-ից 31-ը Մյունխենում մասնակցելու են գնդակային հրաձգության Աշխարհի գավաթի խաղարկությանը:
Ալլա Պողոսյանը եւ Հրաչյա Բաբայանը հանդես են գալու 10 մետր հրացան մրցաձեւում, իսկ Էլմիրա Կարապետյանը՝ նույն տարածության ատրճանակ մրցաձեւում: Հայաստանի հրաձիգներն Աշխարհի գավաթից հետո սկսելու են նախապատրաստվել Մինսկի Եվրոպական խաղերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ