Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտահերթ նիստը չի կայանա. ձեւակերպման հետ կապված խնդիր է եղել, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները չեն համաձայնել «Իմ քայլի» պատգամավորների հետ

Մայիս 21,2019 16:07

«Լուսավոր Հայաստանը» հավաքել էր անհրաժեշտ ստորագրությունները՝ արտահերթ նիստ անելու, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել դատարանների շրջափակման եւ դրան հաջորդած իրադարձությունները:

Սակայն նիստը չի կայանալու:

«Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը պարզաբանեց, թե ինչու. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած արտահերթ նիստի հայտարարության նախագծի վերաբերյալ կարող եմ ասել, որ հայտարարության նախագիծ, որպես այդպիսին, կցված չի եղել: Ընդամենը առաջարկ է եղել, որ հրավիրենք արտահերթ նիստ այսինչ օրը: Բայց առանց նախագծի, ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջներն այնպիսին են, որ պետք է կից փաթեթն ամբողջովին լինի: Նախագիծն այս պահին չկա եւ փաստաթղթերը հետ են վերադարձվել, որպեսի փաթեթը նորմալ ներկայացվի ԱԺ նախագահին: Երբ կներկայացվի, նոր այս հարցն արդիական կլինի»: Նա ասաց, որ անկախ նրանից, որ անհրաժեշտ թվով ստորագրությունները կան, մինչեւ հայտարարության տեքստը չկցվի, արտահերթ նիստ չի նշանակվի. «Առանց նախագծի ի՞նչ ենք քննարկելու»:

Հարցին՝ ճի՞շտ է, որ ձեւակերպումները փոխելու պահանջ է դրվել՝ այն կետի հետ կապված, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նա պատասխանեց, որ դրանից տեղյակ չէ:

Ավելի ուշ հարցին՝ «Իմ քայլը» ըստ տեղեկությունների, համաձայնել է նիստին մասնակցել, եթե այդ կետը դուրս գա, այն վերաբերում է դատարանները շրջափակելու Փաշինյանի կոչին, հիմա, եթե այդ կետը մնա, «Իմ քայլը» պատրա՞ստ է անդրադառնալ այդ հայտարարության իրավաչափ լինելուն՝ Վահան Կոստանյանը պատասխանեց. «Այստեղ խոսքը ոչ թե նիստի կայացման մասին է, այլ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միանալուն, ստորագրելուն, որպեսի կայանա արտահերթ նիստը: Այնտեղ ձեւակերպման հետ կապված խնդիր է եղել, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները չեն համաձայնել «Իմ քայլի» պատգամավորների հետ, որից հետո որոշում է կայացվել, որ «Իմ քայլի» պատգամավորները չեն մասնակցելու»:

Այս առնչությամբ քիչ առաջ ավելի մանրամասն տեղեկատվություն տվեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031