Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Երանոսյանի պաշտպան. «Որպես վկա հարցաքննեք Փաշինյանին, Օսիպյանին եւ Հունան Պողոսյանին»

Մայիս 21,2019 15:48

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր սկսվել է նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ Երանոսյանը մեղադրվում է  պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ քրեական գործի նյութերի`Լևոն Երանոսյանը, չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևանում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձանց տուժել է։ Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայող ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։

Լեւոն Երանոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Սաֆարյանը դատարանին միջնորդեց որպես վկա հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն այդ ժամանակ առաջնորդում էր ժողովրդական շարժումը, Հունան Պողոսյանին, որն այդ ժամանակ ոստիկանության պետի առաջին տեղակալն էր, եւ, ըստ պաշտպանի, անձամբ է ամեն ինչ տեսել, եւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որն այդ ժամանակ Երեւանի ոստիկանապետն էր։ Ըստ Տիգրան Սաֆարյանի` նրանք կարեւոր տեղեկություններ կարող են հայտնել, որոնք առնչվում են Լեւոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքին։

Գործով մեղադրող-դատախազ Սաֆարյանը, ինչպես նաև տուժած քաղաքացիների պաշտպանները չհամաձայնեցին եւ միջնորդության դեմ առարկեցին։

Տուժողներից մեկն էլ հայտարարեց` եթե Երանոսյանի հանդեպ մեղադրական դատավճիռ կայացվի, ինքը բավարարված չի լինի, քանի որ Երանոսյանը հրաման կատարող է եղել։ Դատավոր Հարություն Մանուկյանը որոշեց Երանոսյանի պաշտպանի միջնորդությունը քննարկել ապացույցների հետազոտման փուլից հետո միայն։

https://www.facebook.com/aravot.am/videos/370501326914602/?__xts__[0]=68.ARCt74FH5D3oC5HLHCvId8KnamaYARe-hR-8kyVmBC89sbjPoJhamSBjJARza0lkaRGFOtuodYnjSFz3TZ23sBM5m0Ho_Y7O1xd31vKFpELEo-xWP8wG7zeKyngzX-5GayPDFyrPjN2rwxcTl9bcbMBasOLuIosPLbjj9E-0i2vYQPnOcvbiglAflPxlUa65WxWP1vv34c4sqSDYLFUq3by6ZE2EPzeKCIovpH4Vv40IEr4QHkD1eqP1wE7L5dUCMbgHnJ7oY6mIMzMwepFt52B-hfkE2816Nkn3VPAshIOb_mMlnbCktPiaTlYsD08x9qJaqrUNEV2C2r8ZHMNfcZ3R-yMvCVOMex0&__tn__=-R

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031