Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով նիստը սկսված է. Նա մեղադրանքը չի ընդունում

Մայիս 21,2019 14:59

Դատավոր Հարությունյան Մանուկյանի նախագահությամբ այսօր սկսվել է նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ըստ քրեական գործի նյութերի`Լևոն Երանոսյանը չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս։ Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Երևանի Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ։

Լեւոն Երանոսյանը լրագրողների հարցերին պատասխանել չցանկացավ, միայն գրավոր ուղերձ տրամադրեց, որում ասած է, որ մեղադրանքը չի ընդունում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031