Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի կոչը հակասում է Սահմանադրությանը, բայց այն չի կարելի համարել սահմանադրական կարգի տապալում». սահմանադրագետ

Մայիս 21,2019 14:40

«Եթե քաղաքական ակցիաները թույլատրելի են օրենսդիր եւ գործադիր մարմինների հանդեպ ճնշում գործադրելու պայմաններում, ապա դատարանների հանդեպ ակցիաներն անթույլատրելի են, քանի որ դատական իշխանության ապաքաղաքական պետք է լինի»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով դատարանները շրջափակելու մասին Նիկոլ Փաշինյանի կոչին՝ ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:

«Դատարանների գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Անգամ դատարանների դիմաց են արգելվում ակցիաները, որպեսզի չխաթարվի դատարանների գործունեությունը, մինչդեռ Փաշինյանի կոչը ոտնահարեց սահմանադրության մի շարք նորմեր»,-նշեց Վարդան Այվազյանը:

Հարցին՝ «այդ կոչով Նիկոլ Փաշինյանը նպաստե՞լ է ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալմանը», Վարդան Այվազյանը պատասխանեց. «Այդ կոչը ոտնահարում է գործող օրենքների նորմերը եւ հակասում է Սահմանադրությանը, բայց այն չի կարելի որակել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ: Սահմանադրական կարգը հիմնականում առնչվում է ժողովրդին պատկանող իշխանությունը զավթելուն, բայց մի քանի ժամանոց ակցիան, չեմ կարծում, որ կարելի է տապալում որակել: Չեմ կարծում, որ այդ ակցիան սահմանադրական կարգի տապալման խնդիր էր առաջացնում»:

Լրագրողները հետաքրքվեցին՝ «եթե նման կոչ աներ, ասենք, ընդդիմադիր գործիչը, նա կմեղադրվե՞ր սահմանադրական կարգի տապալման համար»: Վարդան Այվազյանն ընդգծեց. «Ընդդիմադիր թեւի ներկայացուցիչը կամ պարզապես քաղաքացին չեն կարող այդ առումով սուբյեկտ լինել: Խոսքը պաշտոնյայի մասին է: Իսկ ընդդիմադիր գործիչը պատասխանատվության կենթարկվեր՝ դատարանի գործունեությանը խոչընդոտելու համար, բայց ոչ՝ ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2361574630794716/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031