Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա

Մայիս 21,2019 14:28

Քաղաքական դերակատարները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա: Այս մասին հայտարարել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելին՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչի: ԵԽԽՎ հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ կոչը հաջորդել է Ռոբերտ Քոչարյանին նախնական կալանքից ազատելու վերաբերյալ դատարանի որոշմանը:

«Չվիճարկելով այդ որոշման արժանիքները՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունը օրենքի գերակայության անհրաժեշտ նախապայման է, և որ օրենքի գերակայությունը, հետևաբար, ավելի լավ է ծառայում քաղաքական դերակատարների միջամտության բացակայության պայմաններում: Գոյություն ունեն հստակ իրավական գործընթացներ, ինչպիսիք են բողոքները բարձրագույն ատյաններ, վիճարկելու համար դատարանի այն որոշումները, որոնք հարցեր են առաջացնում: Օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը պահանջում է հարգանք այն գործընթացների հանդեպ, որոնք գոյություն՝ ունեն պաշտպանելու բոլոր քաղաքացիներին՝ անկախ այն հանգամանքիգ, թե ովքեր են նրանք:

Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ հանրության արձագանքը այս դատական որոշման նկատմամբ ևս մեկ անգամ ընդգծում է դատական հակամարգի հանդեպ դեռևս ցածր հանրային վստահությունը: Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, և մենք ողջունում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է դատական համակարգում հեռուն գնացող բարեփոխումներ անելու մեծ ցանկությունը, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի մասով»,- ասել են համազեկուցողները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031