Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ կողքին կկանգնի ԲՀԿ-ն` Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի

Մայիս 21,2019 14:13

«Այդ դատական պրոցեսներն ուղղակի արագացրեցին նման գործելաոճը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանն` անդրադառնալով դատաիրավական բարեփոխումների համատեքստում` վարչապետի կոչին եւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կապին: Մեր զրուցակիցը չի գնահատում նաեւ` արդյոք «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործի կասեցումը եւ ՍԴ ուղարկելն էլ ավելի կսրի՞ իրավիճակը, թե ոչ: Միայն փաստում է. «Օրենքի խախտումներ չպետք է լինեն: Բոլորս պետք է պայքարենք դրա դեմ: Բայց ես չեմ կարծում, որ դատարանը կայացրեց մի որոշում, որն օրենքի խախտումով էր: Ուղղակի չեմ կասկածում ես դրանում: Իսկ եթե կա խախտում, բոլոր պատկան մարմինները պետք է պատասխանատվության հրավիրվեն եւ պատիժ կիրառեն`օրենքի խախտում թույլ տված անձի նկատմամբ»:

Պատգամավորի համար ակնհայտ է, որ դատական համակարգում կան խնդիրներ, եւ դրանք հրատապ լուծումներ են պահանջում, բայց այդ խնդրի լուծման տարբերակները պետք է ընտրենք. «Գնում ենք`գիտակից, խելացի մոտեցումներով, առանց շտապելու, հասկանում ենք թե ինչ խնդիրներ ունենք լուծելու եւ այն մեխանիզմները, որ պետք է կիրառենք: Նմանատիպ գործելաոճին`դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելուն, մենք դեմ ենք: Մենք ասում ենք`ունե՞նք խնդիր` հասկանանք այն եւ դրան լուծում տանք»:

Սա սահմանադրական կարգի տապալում է, թե ոչ` ինքը գնահատական չի տա, թողնում է մասնագետներին:

Հետաքրքրվեցինք նաեւ` եթե ԲՀԿ-ն կրկին կանգնի ընտրության առջեւ, կշարունակի՞ սատարել հեղափոխությամբ իշխանության եկած ուժին, թե՞ կանցնի այն ընդդիմադիր բեւեռ, որի ստեղծման մասին հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը, եւ որով ինքն իր քաղաքական նպատակները հավանաբար կյանքի կկոչի: Արթուր Գրիգորյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն չի տրվի էմոցիաներին, այլ ուժերի ազդեցություններին եւ կգնա իր ծրագրերով:

Արթուր Գրիգորյանն, ի դեպ, այն տեսակետի կողմնակիցը չէ, որ Արցախի նախագահների անձնական երաշխավորությունը` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, ՀՀ-ի ներքն գործերին խառնվել է. «Եթե օրենքը թույլ է տալիս նման գործունեություն, եւ դատարանը հարկ է համարում դա քննարկել, ես կարծում եմ, որ օրենքի սահմանում է»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031