Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհեթեթ է ասել, թե Արցախը հող կզիջի՝ դրանում Փաշինյանին մեղադրելու նպատակով». Աղասի Ենոքյան

Մայիս 21,2019 13:07

«Փաշինյանի ելույթից պարզ էր, որ նա չի կարողանում վերահսկել Արցախի իշխանությանը, բայց նա կարիք էլ չունի: Խնդիրն այն է, որ Արցախի եւ ՀՀ-ի ղեկավարությունը մինչ օրս ունեցել են նույն ծագումնաբանությունը՝ ղարաբաղյան պայքար, ինչը չես ասի ՀՀ նոր իշխանության մասին»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ի ելույթում Արցախի վերաբերյալ շեշտադրումներին, ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նրա բնորոշմամբ. «Հիմա պետք չէ փորձել Արցախի իշխանությանը ենթակա դարձնել: Պատերազմի վտանգ կա եւ այն իրական է, բայց անհեթեթ է համարել, թե Արցախը կարող է հող զիջել թշնամուն միայն նրա համար, որ դրանում մեղադրեն Նիկոլ Փաշինյանին: Սա լուրջ չէ»:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը»-Բակո Սահակյան երեկվա փակ հանդիպմանը, քաղաքագետը նշեց. «Դրա իրական նպատակը կարող է լինել պատերազմի հոտի վերաբերյալ մեկնաբանությունները հասկանալը եւ գնահատելը, թե ինչպես կարելի է վարվել»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/331213980858963/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031