Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. Փաշինյանն իրականացնում է վենդետա մի իրավիճակում, երբ պետք է բարեփոխումներ իրականացնի, մեկ տարի է անցել. «168 ժամ»

Մայիս 21,2019 13:01

Հարցազրույց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ

– Պարոն Տարասով, այս օրերին հետևել եք հայաստանյան ներքին իրադարձություններին, որոնք ուղղված են դատական իշխանության ոլորտում բարեփոխումներին։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցողը։

– Ցանկացած հեղափոխություն ունի իր ժանրը, իր էպիզոդները՝ արտաքին թշնամի, դավադրություններ, և այլն։ Այսինքն՝ այս կերպ գործում է այն իշխանությունը, որը նպատակ ունի ոչ թե լուծել համահասարակական խնդիրները, այլ պահել իր ազդեցությունը։ Նիկոլ Փաշինյանը, մեկ տարի է՝ իշխանություն է, դատական համակարգն իշխանության ամենակարևոր ճյուղերից մեկն է, և այդ ոլորտում բարեփոխումները պետք է նախաձեռնվեին ամենաառաջին հերթին։ Վարչապետը դա չարեց, հին համակարգը շարունակեց աշխատել՝ բազում գործեր եղան, ինչպիսիք են՝ Խաչատուրովի, Սարգսյանի հարազատների թեման… էլի եղան մարդիկ, որոնք մեղադրվեցին այս կամ այն գործով, այսինքն՝ դատարանները գործում էին, և Փաշինյանը հարցեր չուներ։ Հենց դատարանն ազատ արձակեց Քոչարյանին, նա միանգամից հայտարարեց այդ ոլորտում ճգնաժամի մասին։ Դա նշանակում է, որ, իհարկե, ճգնաժամ կա, բայց դա ունի աշխարհայացքային բնույթ, նա ցանկանում էր, որ դատարանները լինեին լիբերալ, սակայն ենթարկվեին իր կամքին։

Եթե նա այդքան հետևողական լիբերալ դեմոկրատ էր, եթե դատարանը որոշում է կայացրել, իսկ նա մինչ այդ չէր հասցրել իրականացնել բարեփոխումներ և հիմա ընդգծում է, որ պետք է իրականացնել բարեփոխումներ, բարեփոխումներ կարող է իրականացնել, ո՞վ է խոչընդոտում՝ Մոսկվա՞ն, թե՞ Վաշինգտոնը։ Նշանակում է ուշացել է, ուրեմն դատական համակարգի ճգնաժամը կառավարման ճգնաժամ է, դա շատ վտանգավոր միտում է, քանի որ դա ողջ կառավարման համակարգում կարող է քաոսի հանգեցնել։

Խոսեմ նաև Քոչարյանի մասին։ Այս հարցում Մոսկվան ոչ թե Քոչարյանին է անձնապես աջակցում, այլ օրենքը։ Նախագահներն օգտվում են անձեռնմխելիությունից, սակայն Քոչարյանի դեպքում խախտվել է այդ օրենքը։ Փաշինյանն իրականացնում է վենդետա մի իրավիճակում, երբ պետք է բարեփոխումներ իրականացնի, մեկ տարի է անցել, Կառավարությունը պետք է հաշվետվություն ներկայացնի, թե ինչ է արել։

– Կառավարությունը ՀՀ-ում հեղափոխությունից մեկ տարի անց ներկայացրեց 100 փոփոխություն։

– Բայց կարի մեքենայի գործարանի կամ ինչ–որ այլ բաների մակարդակում… դա հաշվետվություն չէ, պետք է լուրջ բարեփոխումներ իրականացնել, այնինչ ներքաղաքական ապակայունացում ստեղծելով՝ վախեցնում է ներդրողներին։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031