Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ կոչով Փաշինյանը քաղաքացիներին մղեց հանցագործություն կատարելու». քաղաքագետ

Մայիս 21,2019 12:57

«Փաշինյանի երեկվա ելույթն ինձ համար երեք ուղերձներ էր պարունակում: Առաջին՝ նա չի կարողանում վերահսկել դատարանները, երկրորդ՝ չի կարողանում վերահսկել Արցախի իշխանությանը եւ երրորդ՝ կա պատերազմի վտանգ, որի ընթացքում հնարավոր է տարածքների կորուստ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով դատարանների շրջափակմանը հաջորդած Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ի ելույթին՝ ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Բայց Նիկոլ Փաշինյանը չպետք է վերահսկի դատական մարմինները, դրանք անկախ են եւ գործադիրի վերահսկողության կարիքը չունեն: Եթե դատարանների հետ խնդիրներ կան, պետք է տրվեն կոնկրետ դատավորների անուններ: Բայց հայտարարել, որ այսպես է կամ այնպես, դա անպատասխանատվություն է: Անուններ տվեք»,-միաժամանակ շեշտեց Աղասի Ենոքյանը:

Նրա գնահատմամբ՝ դատարանների շրջափակման կոչ անելով՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին մղեց հանցագործություն կատարելու. «Դատարաններն արգելափակելն արդարադատության իրականացմանը խոչընդոտել է նշանակում»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/331213980858963/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031