Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանների շրջափակումը կապված էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ. Մանե Թանդիլյան

Մայիս 21,2019 12:52

«Մենք մտավախություն էինք հայտնել, որ այն, ինչ տեղի ունեցավ որպես ակցիա, կարող է օգտագործվել մեր պետության դեմ եւ դա, մեր հայտարարությունից անմիջապես հետո, հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Անմիջապես կարծեք «շնորհակալություն» հայտնեց այդ ակցիայի համար, որ իրենք դա կօգտագործեն: Ես դա ցավով եմ ասում, որովհետեւ ես չեմ ցանկանա, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հասնի այնտեղ, որտեղ այլ որոշում կկայացվի մեր պետության դեմ: Այդ էր պատճառը, որ մենք ասում էինք`պետք է մտափոխվել այդ ակցիայից եւ չտալ այդ հաղթաթուղթը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն`անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին`փակել դատարանների ելքերն ու մուտքերը եւ երեկ տեղի ունեցած ցույցերին:

Տիկին Թանդիլյանը կարծում է, որ դատաիրավական փոփոխությունները պետք է ավելի վաղ սկսված լինեին: Մանե Թանդիլյանն արձանագրում է՝ իշխանությունը փաստացի մեկ տարի ոչինչ չի արել եւ, որ առկա դատական գործընթացները պատճառ էին այս բարեփոխումները սկսելու համար:

Aravot.am-ի հարցին`տեսակետներ հնչեցին, թե այն արվում է այժմ եւ այն ձեւով, ինչպես արվում է, ոչ թե դատաիրավական բարեփոխումներին է միտված, այլ դատական համակարգը հնազանդեցնելուն. համամի՞տ եք, Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ ինքն այդպես չի կարծում. «Բայց ես գտնում եմ, որ ժամանակ ենք կորցրել դա անելու համար»:

Նա չի կիսում «Իմ քայլի» ներկայացուցիչների հիմնավորումները, թե մեկ տարի ժամանակ էին տվել դատարաններին`վերափոխվելու: Ավելին, դա իրեն «կենաց» է թվում:

«Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործի կասեցումն ու ՍԴ ուղարկելուն էլ նա գնահատական չտվեց, բայց կարծում է, որ դա էլ ավելի կսրի իրավիճակը եւ դա ցույց է տալիս, որ «այն հայտարարությունները, որ տեղի ունեցան երեկ, կապված էին հենց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հետ»:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի` Նիկոլ Փաշինյանին պոպուլիզմի մեջ մեղադրելու եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարություններն էլ, ըստ նրա, ամենով հանդերձ կա ընկալում, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները հասունացել են եւ աջակցություն ունեն ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլ նաեւ քաղաքական ուժերի կողմից:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031