Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. Բոլորին «փռթեցիր», դատական համակարգն էլ «փոթեիր»։ Ուղղակի ժամանակ կորցրեցինք, որն ափսոս էր. «Ժողովուրդ»

Մայիս 21,2019 12:38

«Մարտի 1»–ի գործով սահմանադրական կարգի տապալման եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակվելուց մեկ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին կոչ էր արել մայիսի 20-ին արգելափակել դատարանների դռները։ Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Ավելի ուշ դիմելով ցուցարարներին՝ նա մեկնաբանեց, որ բողոքի ակցիան միջոց էր՝ ի ցույց դնելու այն հանրային վրդովմունքը, որն առկա է անարդար դատական համակարգի նկատմամբ։ «ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ։

–Եթե Նիկոլ Փաշինյանը հայաստանյան դատական համակարգին չի վստահում, ինչո՞ւ է Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին անդրադառնալով՝ նշում, թե գործը կգնա դատարան, եւ դատարանը կորոշի՝ արդար է նա, թե ոչ։ Արդյոք այստեղ հակասություն չկա՞։

–Կա։ Բանն այն է, որ այս ամենը Փաշինյանը պետք է աներ Ազգային ժողովի կազմը փոխելուց անմիջապես հետո։ Ինչպե՞ս կարելի է օրգանիզմի մի մասը փոխել, մյուս մասը թողնել անփոփոխ։ Փաշինյանն ասում է, որ ժամանակ էր տվել համակարգի ներկայացուցիչներին, որ փոխվեին։ Ինձ համար դա աբսուրդ է։ Ժամանակ էիր տվել, որ տանձը դառնար խնձո՞ր։ Դե եթե այդպես էր, Ազգային ժողովին էլ ժամանակ տայիր, թող Գալուստ Սահակյանը դառնար փիլիսոփա։ Ինչո՞ւ չտվեցիր այդ ժամանակը։ Բոլորին «փռթեցիր», դատական համակարգն էլ «փոթեիր»։ Ուղղակի ժամանակ կորցրեցինք, որն ափսոս էր։

–Դուք վտանգ չե՞ք տեսնում, որ գործադիրը կարող է ճնշել դատական համակարգը, եւ, առհասարակ, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները կարող են դառնալ միաբեւեռ՝ միանձնյա որոշումներից կախված։

-Բայց ինչո՞ւ պետք է դատարանը մի հոգուց կախված լինի։ Թող լինի անկախ դատարան։ Եթե դատավորները կոռուպցիոն սխեմաներով կապված չլինեն իշխանության հետ, կլինեն անկախ։ Վաղը մյուս օրը պետք լինի՝ Փաշինյանին էլ կդատեն, եւ ոչ ոք չի կարող իրենց խանգարել:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031