Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնազուրկ են այն տեսակետները, որոնք հղում են անում սահմանադրության խախտման և դատարանների անկախության միջամտությանը. «Ժողովրդավարական Հայրենիք»

Մայիս 21,2019 12:32

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը ողջունում է մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը՝ դատական համակարգի վիրահատական միջամտության և անցումային արդարադատության ներդրման գործընթացը սկսելու քայլերը, միաժամանակ կոչ ենք անում նմանատիպ գործընթացներ նախաձեռնել Դատախազության, ԱԱԾ, Ոստիկանության և Քննչական համակարգերում։

Հիմնազուրկ են այն տեսակետները, որոնք հղում են անում սահմանադրության խախտման և դատարանների անկախության միջամտությանը։ Արձանագրված փաստ է, որ 2015թ-ի սահմանադրությունը հայ հասարակությունը մերժել է, ինչ վերաբերվում է դատարանների անկախությանը, ապա ՀՀ-ում վաղուց իրողություն է դատական համակարգի չգոյությունը և գործող դատավորների մեծ մասը՝ որպես հանցավոր ռեժիմի կամակատարներ, իրենց կողմից կայացրած ապօրինի վճիռների համար պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով իրականացվող փոխհատուցումները պետք է գանձվեն այդ ապօրինի վճիռներն իրականացնող դատավորներից, մեղադրող դատախազներից և շինծու գործերը ներկայացնող քննիչներից։

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դիմում է իշխանություններին հետամուտ լինել վարչապետի կողմից նախաձեռնած բարեփոխումներն անհապաղ կյանքի կոչելուն։

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031