Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Գյումրու փողոցների բարեկարգում. հիմնականում խախտումներ հայտնաբերվել են «Սիսիանի ԲՈՒԱՏ» եւ «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունների կատարած աշխատանքներում. «Ժողովուրդ»

Մայիս 21,2019 12:21

Դեռեւս նախորդ տարի հայտնի դարձավ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 23,8 մլն եվրո է տրամադրել Գյումրու փողոցների բարեկարգման համար։ Ծրագրի շրջանակներում 3 տարվա ընթացքում Գյումրիում պետք Է հիմնանորոգվի շուրջ 16 կմ ճանապարհ, իսկ փողոցները լուսավորվեն խնայողական լամպերով։ Նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն, բազալտե եզրաքարերի շարման գործընթացը կասեցվեց։ Բանն այն է՝ թավշյա հեղափոխությունից հետո մարզային նոր իշխանությունները շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ արձանագրեցին։ Անգամ ծրագրի աշխատանքներով զբաղվող խումբը փոփոխվեց, եւ այն սկսեց ղեկավարել արդեն նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանը։ Բայց, պարզվում է, մոտ 8 ամիս է, ինչ աշխատանքային խումբը չի գործում։ Ծրագրի շրջանակներում ընդգրկված են շուրջ 12 փողոցներ եւ 3 հրապարակներ, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնում են 3 շինարարական կազմակերպություններ՝ Սիսիան ԲՈՒԱՏ», «ԱԱԲ պրոեկտ», «Մերձմոսկովյան»։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնականում խախտումներ հայտնաբերվել են «Սիսիանի ԲՈՒԱՏ» եւ «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունների կատարած աշխատանքներում։ Ինչպես հայտնի է, «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին։ Եւ այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հերմինե Նաղդալյանի հետ, սակայն նախկին պատգամավորը հայտարարեց, որ ընկերությունը դեռեւս 2015 թվականին են վաճառել։

Իսկ, ահա, «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունը, որը ստեղծվել է դեռեւս 2006 թվականին, առնչություն ունի ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի հետ խնամի Վոլոդյա Բադալյանի ընտանիքի հետ։ Ի դեպ, ըստ ՀՀ պետական ռեգիստրի՝ ընկերության հիմնադիրն է Արմեն Բադալյանը։ Ինքը՝ Վոլոդյա Բադալյանը, հայտարարեց, որ ընկերությունը պատկանում է իր եղբորորդուն։ Իսկ հարուցված քրեական գործից նախկին պատգամավորը տեղյակ չէր. «Մեզ հետ ոչ մի խնդիր չկա։ Տեղյակ չեմ ես, համ էլ, որ նման բան լիներ, կգար կասեր էրեխեն»։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031