Լրահոս
Օրվա լրահոսը

Ախալքալակում հայ ընտանիքից փորձել են գողանալ 32 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի

Մայիս 21,2019 12:12

Ախալքալակի շրջանում հարձակում են գործել պահակի վրա և գողացել 32 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Սահմանապահները կարողացել են վերադարձնել կենդանիներին, նախքան դրանց կհասցնեին անցկացնել Թուրքիայի սահմանը, սակայն գողերին հաջողվել է թաքնվել:

Հարձակումը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանամերձ Կարցախի գյուղում: Գոմի աշխատակից Սարգիս Գասպարյանի խոսքով՝ ինքը որդու հետ հեռախոսով խոսելիս է եղել, հետո աղմուկ է լսել և շների հաչոց, բացել է տնակի դուռը, որտեղ գիշերում էր: Տարօրինակ բան զգալով՝ նա վերադարձել է և դուռը փակել: Թալանչիները սպանել են շանը, հետո կոտրել տնակի դուռը և ներս մտել:

«Ներս մտան և սկսեցին պահանջել հեռախոսս: Ես վրացերենով ասացի, որ չեմ տա, իսկ նա թուրքերեն ասաց՝ ոնց չես տա, և հարվածեց ինքնաձիգի կոթով: Ես հասցրի գցել հեռախոսը: Հետո ինչ-որ բան ցանեցին աչքերիս մեջ, ներս մտավ երկրորդը և սկսեց կապել ձեռքերս: Կապեցին պարանով և ձեռնաշղթաներ հագցրին, փակեցին բերանս և գնացին: Նրանք ռազմական հագուստով էին: Ես համոզված եմ, որ նրանք գիտեին վրացերեն, թուրքերեն ակցենտով էին խոսքով: Ես մի քիչ հասկանում եմ թուրքերեն»,- ասել է Սարգիս Գասպարյանը:

Երբ կողոպտիչները գնացել են, Սարգիսը դժվարությամբ քանդել է պարանը, բայց ձեռնաշղթաները չի կարողացել հանել: Նա բացել է դուռը և գնացել գոմի սեփականատիրոջ տուն: Իր խոսքով՝ այնքան է գլխով հարվածել պատուհանին, մինչև մարդիկ զարթնել են:

Կենդանիների տերը՝ Ատոմ Օգմրցյանը, անմիջապես ոստիկանություն է զանգահարել, հետո գնացել սահմանային պահակակետ:

«Պահակակետում ինձ ասացին, որ երբ ես զանգահարեցի… իրենք արդեն տեսել էին, որ կենդանիներ են տեղափոխում: Ասում են, որ չորս հոգի են եղել: Եղել է փոխհրաձգություն, և կողոպտիչներին չի հաջողվել անցկացնել կենդանիներին, բայց իրենք փախել են, և սահմանապահները չեն կարողացել նրանց բռնել»,- պատմել է Ատոմ Օգմրցյանը:

Ատոմ Օգմրցյանը և համագյուղացիները վրդովված են: Սա կենդանիների գողության առաջին դեպքը չէ սահմանամերձ գյուղերում, հենց նրա մոտից նմանատիպ երեք դեպք է եղել:

«Ինչպես կարող է պատահել, որ սահմանապահները չտեսնեն սահմանն անցնող կենդանիներին: Նրանք կարող են անգամ մարդկանց գողանալ և տանել, իսկ սահմանապահները չտեսնեն… Ինչի՞ համար են նրանք, եթե չեն կարող մեզ պաշտպանել»,-վրդովվել է Օգմրցյանը:

Վրաստանի ՆԳՆ-ում քննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածով:

https://www.facebook.com/100009151673326/videos/2224887131159654/

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031