Իսկապես, հարց է առաջանում՝ որքանո՛վ է արդյունավետ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո թավշյա «փորձված» լծակներին դիմելը։ Մի կողմից, սա վտանգավոր նախադեպ է ստեղծում իշխանության համար առերեւույթ ոչ հաճո բարդ խնդիրները պարզունակ ճանապարհով լուծելու համար՝ ամենեւին չերաշխավորելով որեւէ լուծում, մյուս կողմից՝ երկրորդ պլան է մղում դատաիրավական համակարգում տարիներ ի վեր կուտակված, իսկապես բարդագույն խնդիրներն ավելի արդյունավետ ու մասնագիտական ճանապարհով լուծելու հրամայականը։
Հիմա ի՞նչ, այս ակցիաների շնորհիվ դատավորները խելքները գլուխները կհավաքեն, հաջորդ անգամ էլ Քոչարյանին ազատ չե՞ն արձակի կամ այլ՝ ոչ պակաս հանրային հնչեղություն ունեցող հարցերում անաչառ որոշումնե՞ր կկայացնեն, խիստ կասկածելի է։ Չափազանց անհամոզիչ է հարկադրման լծակների արդյունավետությունը։
Այս ամենից զատ, նման գործելաոճը գայթակղություն է առաջացնում արգելափակման գործիքներ կիրառել նաեւ այլ հաստատությունների հանդեպ։ Իսկ ո՞վ կարող է ասել, որ պետական մնացյալ ինստիտուտներն անթերի են գործում։ Ուրեմն ի՞նչ, պետք է ժամանակ առ ժամանակ արգելափակել նաեւ, օրինակ, քաղաքապետարանների, համայնքապետարանների կամ ինչ– ինչ նախարարությունների՝ դռները։ Թեեւ պարզ է, որ կառավարության կամ վարչապետի մերձավորների տիրույթում գործող հաստատություններում, անկախ երբեմն ակնհայտ թերացումներից, նման բան չի ակնկալվում։
Վերջապես ժամանակն է վերանայել «թավշյա» լծակներն ու հարցերին մոտենալ ավելի լուրջ, կշռադատված, հենց այսպիսի արդյունք էլ ակնկալելով, հակառակ դեպքում հանդգնում ենք դիվանագիտական թերացումների դեպքում, օրինակ, արգելափակել ԱԳՆ-ի, իսկ սահմանային տհաճ միջադեպերի դեպքում՝ ՊՆ-ի մուտքերը։
Կարդացեք նաև
Դավիթ ԶԱՎՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում