Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին իշխանություններն ու նրանց շուրջ համախմբված ուժերը փորձում են տապալել Թավշյա Հեղափոխության շնորհիվ իրականացվող բարեփոխումների գործընթացը. ՍԴՀԿ

Մայիս 21,2019 11:42
sdhk

Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձությունները եկան մեկ անգամ ևս փաստելու, որ նախկին իշխանություններն ու նրանց շուրջ համախմբված ուժերը փորձում են տապալել Թավշյա Հեղափոխության շնորհիվ իրականացվող բարեփոխումների գործընթացը:

2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ՝ սահմանադրական կարգի տապալման և մի շարք այլ հանցանքներում մեղադրվող նախկին նախագահին աջակցող ուժերը ջանք չեն խնայում նոր սկսված դատավարության տալ քաղաքական երանգ՝ այդ գործընթացում անհարկի ներքաշելով նաեւ Արցախի իշխանություններին:

Թավշյա Հեղափոխությունից հետո բոլորին ընձեռված ազատությունները շահագործելով, Քոչարյանն ու իր շրջապատը` ժողովրդից կողոպտված հսկայական նյութական միջոցներն ու իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները գործի դնելով ամեն կերպ ջանում են նրան ներկայացնել որպես քաղաքական հալածյալ, այն պարագայում, երբ իր իշխանության տարիներին նա հետեւողականորեն սահմանափակեց ազատ մամուլը և քաղաքական հալածանքի ենթարկեց իր ընդդիմախոսներին:

Թավշյա Հեղափոխությամբ և դրան յաջորդող խորհրդարանական ընտրություններով, Հայաստանի քաղաքացին ազդարարեց համայն աշխարհին, որ նա կրկին տերն է իր երկրի և իշխանության: Դժբախտաբար, առ այսօր դատական տարբեր ատյանների կողմից առնված մի շարք տարակուսելի որոշումներն ու վճիռները վկայում են այն մասին, որ ի տարբերություն երկրի գործադիր ու օրենսդիր իշխանությունների, Հայաստանի դատական համակարգը իր ներկա կազմով և գործելաոճով ի վիճակի չի քայլ պահելու նոր Հայաստանի տեսլականի հետ եւ իրականացնելու ժողովրդի հույսերն ու ակնկալիքները:

Ակնհայտ է, որ քանի դեռ համակարգը չի մաքրվել նախորդ իշխանությունների հետ բազմաթիվ տեսանելի ու անտեսանելի թելերով կապված ու կասկածելի գործարքների մեջ մտած դատաւորներից և գործադրության չէ դրվել անցումային արդարադատությունը, անկարելի պիտի լինի իրականացնել արմատական բարեփոխումներ այդ համակարգում և վերականգնել հասարակության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը իր աշխարհացրիվ կառոյցների անունով մեկ անգամ ևս հայտնում է իր ամբողջական զօրակցությունը համաժողովրդական հեղափոխության դավանած սկզբունքներին և պատրաստ է իր աջակցությունը բերել իրավական պետության հաստատման գործում, կառուցելու համար մեր բոլորի երազած ինքնիշխան, ժողովրդավար, արդար ու բարգավաճ Հայաստանը:

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչություն

20 Մայիս, 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031