Իշխանափոխությունից հետո Փաշինյանը հայտարարեց, թե նոր Հայաստանում լինելու են սեր, համերաշխություն, հանդուրժողականություն։ Բայց մեկ տարի այնքան բաժանեց սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, նորերի ու նախկինների միջեւ, ու այսօր օդում միայն զգացվում է ատելության ու չարության, վրեժի շնչառությունը. ամբոխը շրջափակում է ու շշեր նետում Քոչարյանի՝ ոչ մի հանցանքի մեջ չմեղադրվող որդու մեքենայի ետեւից, ի դեպ՝ շիշն արդեն համարվում է զենք, եւ այդ գործով դեռեւս քրեական գործ չի հարուցվել։
Հանրայնացվում է գործը քննող դատավորի տան հասցեն… Փողոցի խուժանը հարձակվում է թոռների հետ զբոսնող դաշնակցականի վրա… Դպրոցահասակ երեխաները, որ չեն էլ տեսել կամ ճանաչում Քոչարյանին, «Քոչարյան, մարդասպան» պաստառներով կանգնած են դատարանի առջեւ։
Այս մթնոլորտը շատ նման է 2008-ին Ազատության հրապարակի մթնոլորտին, երբ ատելություն էր քարոզվում «մոնղոլ-թաթարական» կլանի դեմ։ 10 տարի անց եւ մեկ տարուց ավելի այդ ատելությունը շարունակում է քարոզել 2008-ի կարեւոր դերակատարներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր, երբ Հայաստանը կանգնած է լուրջ ներքին ու արտաքին մարտահրավերների առաջ, հասարակությունը լարված հետեւում է դատարանի առջեւ երկու նախկին հակադիր ճամբարների կռվին։ Սա ոչ այնքան հնի ու նորի պայքարն է, որքան երկու հների՝ 2008-ի տեր-պետրոսյանական եւ «մոնղոլ-թաթարական» ճամբարների կռիվ։
Սա Մարտի 1-ի ամբողջությամբ բացահայտում չէ, այսպիսի բացահայտումը հիասթափեցնելու ու կրկնակի ցավ է պատճառելու առաջին հերթին մարտի 1-ի զոհերի հարազատներին… սա մեկ անձի վրեժի քաղաքականություն է։ Այդ իրավիճակն ավելի պայթյունավտանգ ու անթույլատրելի է, քան 2008-ի փետրվարին էր… Իսկ մենք Սիրիայի կամ Աֆղանստանի վերածելու հայրենիք չունենք։
Կարդացեք նաև
Նաիրա ՎԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Իսկ Ձեր կարծիքով այս ամենը երկիրը 28 տարի, ՆԱՄԱՆԱՎԱՆԴ ՎԵՐՋԻՆ 10 ՏԱՐԻՆ ցինիկ ձևով ղեկավարելու հետևանք չէ?, որը այժմ ցանկանում եք բարդել Փաշինյանի վրա: