Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճշտվել է Արթուր Իսպիրյանին քաշքշողի ինքնությունը

Մայիս 21,2019 10:42

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, հաղորդում է ոստիկանությունը:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար:

Կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը:

Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Հիշեցնենք՝ ArmLur.am-ը հայտնել էր, որ երեկ մի խումբ անձիք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին. «Կասկադում ռեստորանում նստած էի, 20 հոգով եկան։ Մեկին ճանաչեցի` Նարեկ Մալյանի հետ հաղորդում են վարում։ Երեխաների հետ նստած էի, մոտեցավ ինձ ասաց` բախտդ բերեց էրեխեքի հետ ես նստած։ Ես էլ հարցրի` ի՞նչ կլիներ որ մենակ լինեի, ասաց` կլիներ,կտեսնեիր։ Ուրիշ բան չի եղել` կռիվ, հայհոյանք։ Ինչ իրավունք ունեն նման բան անելու, երբ ես նստած էի էրեխաների հետ, 20 հոգով սև շորերով մոտենան, հարձակվեն ու տենց արտահայտություններ անեն։ Էդ ի՞նչ պիտի անեին ինձ, որ մենակ լինեի։ Ինչ մի իրենց ազատ են զգում էս քաղաքում»։

«Ադեկվադի» անդամ Արթուր Դանիելյանը Ֆեյսբուքում գրել է. «Ստեղ զավեշտալին այն չէ, որ ինձ զրպարտելով, ինձ հարձակման մեջ է մեղադրում մի մարդ, ով հրապարակավ կոչեր էր անում ականջներ կտրել, բազմաթիվ մարդկանց հրապարակավ հայհոյում է սոցցանցերում: Զավեշտալին այն է, որ էդ մարդուն ես իրոք տեսել եմ Կասկադի կաֆեներից մեկի կողքով անցնելիս ու անցնելուց վայրկյանների ընթացքում փաստորեն հասցրել եմ «հարձակվել» իր վրա, հայհոյել ու քաշքշել: Հարց է մնում, թե ինչու իր կինը, ով կասկադի տնօրենն է, չի հրապարակել էդ «հարձակման» տեսանյութերը, «հարձակում», որը չէր կարող վրիպել իրենց տեսախցիկներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031