Հայաստանը չունի ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն: Դա ինձ համար աքսիոմա է, եւ այդ հարցում ես կիսում եմ իշխանության եւ հայաստանցիների մեծամասնության կարծիքը: Իմ վստահությունը չեն վայելում նաեւ ոստիկանությունը, դատախազությունը, Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն եւ բազմաթիվ այլ պետական մարմիններ: Ի դեպ, իմ ողջ գիտակից կյանքի ընթացքում (ոչ միայն անկախ Հայաստանում, այլեւ կոմունիստների ժամանակ) այդ մարմինները գործեր են «թխել», իսկ դատարանները դրանք «դակել են», ինչից մենք արդարացիորեն դժգոհում էինք: Հիմա պարզվել է, որ այդ մարմինները լավն են, ամեն ինչ ճիշտ են անում, եւ միայն նախկինից մնացած դատարաններն են, որ «ջուրն են նետում» նրանց անթերի կազմած գործերը: Այսինքն՝ հիմա, քաղաքական անհրաժեշտությունից դրդված, դատարանները նորի՞ց պետք է «դակեն»:
Բայց ընդունենք, որ այդ ոլորտի բարեփոխումները պետք է սկսենք դատական համակարգից, որը փտել է տասնամյակներ շարունակ: Բայց հարցն այն է, որ գործադիր իշխանության կազմակերպած «ընդդիմադիր ակցիաներով» բարեփոխում չես անի: Առաջ դատավորների մի մասի որոշումների վրա ազդում էին կաշառքը, «վերեւից զանգը», իրենց դեմ ունեցած «կոմպրոմատի» բացահայտման վախը: Հիմա նրանք վախենալու են «ժողովրդական ցասումի» ցույցերից: Ո՞րն է տարբերությունը: Արդյոք դատարանները պետք է որոշումներ կայացնեն՝ ընդառաջ գնալով ժողովրդի ցանկություններին կամ պահանջներին: Օրինակ, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը (ես էլ նրանց թվում) ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին ազատազրկված տեսնել: Դատարանն արդյոք պետք է պարտադիր բավարարի՞ մեր այդ ցանկությունը: Եթե՝ այո, ապա դատարան ընդհանրապես պետք չէ՝ դատավճիռները կարող են կայացվել համաժողովրդական հանրաքվեների արդյունքում:
Մեր քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը, համենայնդեպս, հենց այդպիսի վարքագիծ է պահանջում դատարաններից: Այդ դեպքում «վեթինգի հանձնաժողովը» կարող է դատավորներին միայն մեկ հարց տալ՝ «համաձա՞յն եք արդյոք, որ նախորդ իշխանությունների թալանչիներն ու հանցագործները պետք է ազատազրկվեն»: Եթե դատավորն ասում է «այո», ապա նա պրոֆեսիոնալ է, անկախ է եւ անաչառ, արժանի է ժողովրդի վստահությանը, իսկ նրա հայացքներն ու համոզմունքները համապատասխանում են Նոր Հայաստանի արժեքային համակարգին: Եթե ասում է, որ հարցն իրավական տեսանկյունից անգրագետ է ձեւակերպված, ուրեմն նա նախորդ կոռումպացված համակարգի ջատագով է, չի արտացոլում ժողովրդի իղձերը եւ անհապաղ պետք է հեռացվի դատական համակարգից:
Քանի դեռ մեր քաղաքացիների մեծամասնության մտածելակերպը սա է, ոչ մի դատական կամ այլ պետական համակարգ մեր երկրում չի կայանա: Իշխանությունը կարող է հարմարվել այդ մտածելակերպին կամ անգամ «հեծնել» այն, ինչպես հիմա է անում: Կարող է նաեւ հակադրվել: Բայց, ի վերջո, էական չէ:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, առանց վստահության ոչ մի պետական թե մասնավոր կառույց իրավունք չունի սպասարկելու ժողովրդին, այդ պատճառով ժողովրդի յուրաքանչյուր սպասավոր՝ լինի դատավոր, բժիշկ, թե վարսավիր կամ օդաչու, պետք է վախենա մի բանից՝ ժողովրդի վստահությունը կորցնելուց:Խոսքն իհարկե առանձին անհատների մասին չէ, այլ մասնագիտական համակարգի մասին է՝ թե որքանո՞վ է ասենք դատական համակարգը ի վիճակի ինքնամաքրվել:
Օրինական եւ սահմանադրական գետնի վրայ, Ռոբերտ Քոչարյանի այդ մեղադրանքով դատավարութիւնը ամենավատն է, չափելու համար Հայաստանի Հանրապետութեան դատարաններու եւ դատաւորներու որակը: Որովհետեւ այս մասնայատուկ պարագային, մեղադրեալին դէմ արձակուող որոշումներն են որ շատ կասկածելի են:
Բացայայտ է թէ Հայաստանի մէջ բազմաթիւ են, ափսոս, իրենց կոչումին անարժան դատաւորներ: Այս յատուկ հետապնդման պարագային սակայն, այդ տեսակներն են միայն որ կարող են իշխանութեան ցանկութեան համապատասխանող որոշումներ առնել:
Սակայն յառաջիկային, այս դատի պարագային, երբ որ ՄԻԵԴ-ը իսկ իրաւունք տայ Ռոբերտ Քոչարյանին, ոմանք դեռ ասելու են թէ վստահութիւն չունին ՄԻԵԴ-ի նկատմամբ եւս: Թէ պարզ է թէ Քոչարյանը, իր անծայրածիր փողերով, գնած է ամբողջ ՄԻԵԴը:
Գործադիր իշխանութիւնն է որ որոշեց քաղաքական բնոյթի այդ էապէս սխալ մեղադրանքով հետապնդել երկրորդ նախագահը: Այդ սխալն ալ հիմա ուզում է բարդել դատական իշխանութեան վրայ: Մինչ վերջինս այս առիթով է որ վերջապէս գիտակցում է իր կոչումին:
«Антихрист»-ը… ?
wow…
հետաքրքրական է լրագրողների ֆէյսպուքեան էջերը ատենը մէկ այցելելը…
ոնց որ երկու լրիւ տարբեր անձեր են…
յուսախաբեցուցիչ է
Question to Mr. Abrahamyan,
Do opposition parties in parliament have a right to address a message to the population via official media organs following a similar message from the prime minister, on serious matters pertaining to the state?
For example, in Canada, when the leader of the executive addresses an official message to the population live on national television concerning a serious matter (i.e. besides cases of interviews, wishes for holidays, or protocolar issues), the leaders of parliamentary opposition parties are immediately entitled to also address the population for an identical time duration. This is to avoid unilateral manipulations by the executive on key issues.
An example: in 2005, the prime minister directly addressed the nation on national TV with an apology related to a major corruption scandal (which eventually brought him down) and informed the public that he was setting up an independent investigation commission with enlarged powers. Seconds after the prime minister spoke, the leaders of the 3 opposition parties, taking turns, also presented their point of view on the matter and on national TV, watched by a large majority of Canadians.
I think that on Sunday (when the PM instructed blocking access to tribunals) and also on Monday (when he announced the establishment of the vetting process in the judiciary and an investigation committee for the 2016 war), the parliamentary opposition should have been offered live national TV (H1) time to express its perspective on the matter.
Needless to say, the answer can be in Armenian!
Մենք, ազգովի, անուշադրության, ավելի ճիշտ, մատնելով մեկ կարևոր բան, բարոյականությունը, տրամաբանության կլինի, թե այլ, զուտ ուղեղահեն գործիքների միջոցով փորձում ենք գնահատականներ տալ երևույթներին, գտնել մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Այսպես մենք որևէ լուրջ արդյունք չենք կարող արձանագրել: Մեր բոլոր խնդիրների լուծումները այլ, բարոյականության, մարդկային առաքինությունների հարթություններում, այդ ՛՛դասագրքերում՛՛ է անհրաժեշտ որոնել:
Աստծուց