«Փարավոն» համալիրում Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին սպորտային պարերի մինչեւ 21 տարեկանների աշխարհի առաջնությունն ու աշխարհի մեծահասակների բաց առաջնությունը, որին մասնակցեցին աշխարհի ուժեղագույն զույգերը:
Այս հրաշալի միջոցառումը պետք է անցկացվեր Թուրքիայում: Սակայն Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան «Փարավոն» համալիրի ու այստեղ եղած պայմանների մասին տեղեկացրել է միջազգային ֆեդերացիային եւ միջոցառումը Հայաստանում անցկացնելու թույլտվությունն ստացել:
Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Մարկոսյանը Aravot.am-ի հետ զրույցում շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ում օգնությամբ ամբողջ համալիրն անվճար տրամադրվել է աշխարհի առաջնության մասնակիցներին եւ հյուրերին: «Այս առաջնությունը Հայաստանում անցկացնելը շատ կարեւոր է: Մեր մարզիկները նույնպես մասնակցում են եւ մրցակցությունը աշխարհի ուժեղների հետ մրցափորձ կուտակելու հիանալի հնարավորություն է», – ասաց մասնագետը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ