Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառավարությունում տեղի ունեցած փակ հանդիպումից հետո,լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկել են Հայաստանի Հանրապետությունում հետագայում դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու առնչությամբ հիմնական հեռանկարները, փորձել են հասկանալ՝ ինչ խնդիրներ ունենք եւ ինչպես պետք է դրանք լուծեն:
Ըստ պարոն Վարդանյանի՝ այն որ դատաիրավական համակարգում ունենք խնդիրներ, ընդունում էին բոլորը, այդ թվում նաեւ դատական համակարգի ներկայացուցիչները, հետեւաբար այսօրվա հանդիպման օրակարգում խորքային անդրադարձ է եղել հենց այս հարցերին:
«Այն գործընթացը, որը չափազանց կարեւոր նշանակություն ունի երկրում ժողովրդավարության հասնելու համար պետք է անդրադառնա նաեւ դատական իշխանության վրա: Դատական իշխանությունը պետք է համարժեք լինի երկրում ժողովրդավարական զարգացումներին»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով, այսօր, նույնիսկ, արդար կայացրած վճիռները քաղաքացիների կասկածն են հարուցում, այդ պատճառով էլ պետք է այդ ճանապարհով բարձրացնեն դատական իշխանության նկատմամբ, հասարակության վստահությունը:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպես է վերաբերում դատարանների մուտքերը փակելու վարչապետի կոչին, «Դատարանների մուտքերի փակումը ուղղված չէր դատարաններին, այն ուղղված էր արտաքին միջամտությանը։ Արդարադատության համակարգում կիրառվող մեխանիզմների, առանձնահատկությունների եւ գորրծիքակազմի հետ կապված էլ՝ հաջորդիվ»,- ասաց պարոն Վարդանյանը՝ կոչ անելով
հետեւել մայիսի 24-ին Ազգային ժողվում կազմակերպված անցումային արդարադատության վերաբերյալ քննարկումներին։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ