Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հատուկ հետազոտությունների գծով տնօրեն Նեյթ Շենքհանը գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պոպուլիզմի մեջ:
«Հետհեղափոխական Հայաստանի վտանգը միշտ եղել է այն, որ Փաշինյանը, չունենալով կարողություն արագ կամ կայուն տրանսֆորմացնել երկիրը, դիմելու է պոպուլիզմին, ինչն իրեն իշխանության է բերել։ Հասել ենք»,- գրել է Շենքհանը:
Այնուամենայնիվ, նշենք, որ սա Freedom House-ի պաշտոնական տեսակետը չէ, և կազմակերպությունը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել Հայաստանում ստեղծված իրավիճակին:
https://twitter.com/nateschenkkan/status/1130197486432342017?fbclid=IwAR0mv-vPVb7zZkq4An_vF6HobH5-1D7eIhWJP8udMtpFfc1jzcJeXt_rCxc
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ