Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունցը չի մեկնաբանում՝ ինչ են անելու այն դատավորներին, որոնք չեն ցանկանա հրաժարական տալ

Մայիս 20,2019 17:29

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ միջոցներ ձեռնարկել հեղափոխական փոփոխություններ ձեռնարկելու դատաիրավական համակարգում, ընդ որում այդ փոփոխությունները պետք է զուգահեռ լինեն մի քանի մարմինների հետ համատեղ: Այսինքն՝  առանձին-առանձին այդ փոփոխությունները այն արդյունքը չեն տա, եթե խոսում ենք հեղափոխական փոփոխություններից»,-այսօր կառավարության շենքի առաջ լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով կառավարության ղեկավար Փաշինյանի երեկվա հայտարարությունը, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ըստ նրա, այս գործընթացներին ներգրավված պետք է լինի նաեւ Ազգային ժողովը. «Դուք գիտեք, որ մայիսի 24-ին սկսվում են անցումային արդարադատության առնչությամբ հանրային քննարկումներ, որտեղ ներկա են լինելու նաեւ ՀԿ-ներ եւ քաղհասարակության լայն ներկայացուցիչներ, որոնց կարծիքները նույնպես ներկայացվելու են աշխատանքային խմբին եւ լուծումներում դրանք պետք է արտացոլված լինեն»:

Հարցին՝ ի՞նչ է լինելու այն դատավորների հետ, որոնք հրաժարական չտան, Լիլիթ Մակունցն ասաց, որ այդ առումով զերծ կմնա մեկնաբանություն անել: Ասաց, որ հարցը պետք է ուղղել համապատասխան մարմիններին, քանի որ այդ հարցին լիազորված չէ պատասխանել:

Այն հարցին, թե վարչապետը հայտարարեց, որ դավադրության նպատակ է տեսնում, որ հասնեն նրան՝ Արցախում ինչ-որ տարածքներ զիջեն, որպեսզի մեղադրեն Հայաստանի ներկայիս կառավարությանը, Մակունցը պատասխանեց, որ հնարավոր դավադրությունների առնչությամբ որեւէ մեկնաբանություն չի անի:

Ինչ վերաբերում է վարչապետի այն արտահայտությանը, թե ժամանակն է, որ ապրիլյան պատերազմն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի, ապա Լիլիթ Մակունցը ասաց. «Քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ կապված ընդունում ենք ի գիտություն եւ այդ հարցը պետք է պետաիրավական հանձնաժողովում քննարկվի եւ միջոցներ ձեռնարկվի»:

Հարցին՝ խախտվե՞լ է Սահմանադրական կարգը, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Սահմանադրական կարգը չի խախտվել, եւ այն ինչ այսօր մի քանի ժամ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում բխում էր այն հեղափոխական փոփոխությունների տրամաբանությունից, որը սկսվել էր մեկ տարի առաջ»:

Դիտարկմանը, թե միջազգային կառույցները դատապարտում են վարչապետի հայտարարությունը, Լիլիթ Մակունցը պատասխանեց.  «Միջազգային կառույցներն այս պահին չեն շտապում գնահատականներ հնչեցնել ժողովրդի կողմից արդարադատության պահանջին, ժողովրդի կողմից արդարադատության իրականացման պահանջին որեւէ շտապողականություն չկա այդ առումով, ինչը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն ըմբռնումով է մոտենում հանրության անհագ պահանջին՝ ունենալու Հայաստանի հանրապետությունում անկախ դատական իշխանություն, ունենալու վերափոխված դատաիրավական համակարգ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031