Լրահոս
Օրվա լրահոսը

STR-ը անցկացրեց ավտոսպորտի «Drag Racing Yerevan 2019» մրցաշրջանի առաջին մրցումը

Մայիս 20,2019 17:17

Հանգստյան օրերին մայրաքաղաքում անցկացվեց 2019-ում ավտոսպորտի մրցաշրջանի առաջին մրցումը:

STR ակումբի ղեկավար Արսեն Մանուկյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենք Հայաստանում գործում են արդեն 15 տարի եւ զարգացնում են ավտոսպորտը: «Սա այս տարվա անդրանիկ միջոցառումն է, որին մասնակցում են նաեւ Վրաստանի մեր գործընկերները: Այն պիտի միջազգային կարգավիճակ ունենար, որովհետեւ պետք է գային նաեւ Իրաքից, սակայն ինչ-ինչ պատճառներով կամ ուշանում են, կամ էլ դեռ կգան: Այնպես որ, այս անգամ ստացվեց Հայաստան-Վրաստան հանդիպում: Այսօր մեկնարկելու է շուրջ 50 մասնակից, որոնցից մոտ 15-ը վրացիներն են: Մասնակիցները հաղթահարելու են 402 մետր երկարություն ունեցող մրցուղին: Մրցատարածությունն այդքան է, քանի որ անցած դարի 30-ական թվականներին ԱՄՆ-ում, երբ վարորդները փողոցներում սկսեցին մրցել խաչմերուկից խաչմերուկ, տարածությունը կազմել էր հենց 402 մետր: Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիան այն ընդունել է որպես մարզաձեւ եւ պահպանել այդ մրցատարածությունը:

Այսօր մասնակիցները մրցելու են ավտոմոբիլների շարժիչների ծավալի վեց դասակարգումով: Տարվա ընթացքում անցկացնելու ենք նաեւ այլ մրցումներ, որոնց արդյունքով արդեն քանի տարի ձեւավորում ենք Հայաստանի հավաքական թիմեր, որոնք հնարավորության դեպքում հանդես կգան հարեւան այլ երկրներում կազմակերպվելիք մրցումներում», – ասաց Արմեն Մանուկյանը:

Մրցման ավարտին հայտնի դարձավ, որ բոլոր վեց դասային վարժություններում հաղթել են Հայաստանի ավտոմարզիկները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031