ՌԱԿ Կենտրոնական վարչությունը խսոտրեն դատապարտում է ՀՅԴ հայտնի գործիչ Հրանտ Մարգարյանի հանդեպ տեղի ունեցած բռնությունը։ ՌԱԿ-ը կարծում է¸ որ տեղի ունեցած բռնարարքը արդյունքն է երկրում տիրող ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի։
Այս հարձակումը առավել մտահոգիչ է¸ քանի որ այն տեղի է ունեցել¸ երբ Հ. Մարգարյանը իր թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում։
ՌԱԿ-ը կոչ է անում իրավապահ մարմիններին քայլեր ձեռնարկել այդ հանցագործությունը բացահայտելու¸ մեղավորներին խստորեն դատապարտելու համար եւ կանխելու հետագա նման սադրանքները։
ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ