Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ անդամ. «Եթե լինի հանրային պահանջ, հրաժարական կտամ»

Մայիս 20,2019 16:59

«Իմ վերաբերյալ կարող եմ ասել, որ ոչ՝ չեմ պատրաստվում հրաժարական տալ, քանի որ հիմա աշխատում եմ էլեկտրոնային արդարադատության հայեցակարգի վրա, որի ներդրմամբ՝ կգործի տվյալների մշակման կենտրոն»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ, իրավաբան Հայկ Հարությունյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն կոչին, որով նա կողմնակալ դատավորներին խորհուրդ էր տալիս հրաժարական տալ:

Հիշեցնենք, որ Հայկ Հովհաննիսյանը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ չհամաձայնելով ՀՀ բարձրագույն դատական խորհրդի այն որակման հետ, թե Փաշինյանի՝ դատարանների շենքերը շրջափակելու կոչը  դատարանների աշխատանքի խոչընդոտում է: «Բայց եթե լինի հանրային պահանջ, հրաժարական կտամ»,-վստահեցրեց Հայկ Հովհաննիսյանը:

Հարցին՝ «կողմնակալ դատավորներ կա՞ն», նա պատասխանեց. «Այսօր փաստ է, որ հանրային վստահությունը դատավորների հանդեպ ցածր է, իսկ դա խոսում է այն մասին, որ՝ այո…»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/838028616577864/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031