Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի ծիկրակող աշխատակիցներն ու ժիգուլով հումոր անող գյումրեցի ջահելները (ֆոտոշարք)

Մայիս 20,2019 16:45

Ինչպես տեղեկացրել ենք, առավոտյան ժամը 8․00-ից մի խումբ գյումրեցիներ՝ թանգարանների տնօրեններ, բուհի ղեկավարներ, կուսակցական գործիչներ, ուսանողներ, « Իմ քայլը» դաշինքի Ազգային ժողովի պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը, Կարեն Սարուխանյանը հավաքվել էին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առջև։

Գյումրեցիներից բացի՝ այստեղ էին եկել այլ մարզերի բնակիչներ ևս, օրինակ՝ Վալենտին Սահակյանը եկել էր Թալինից՝ Գյումրիում կազմակերպված բողոքի ցույցին մասնակցելու։ Գյումրիում հերթը չհասավ նրան, որ քաղաքացիները շրջափակեն դատարանի շենքը՝ արգելելով ելումուտը, դատարանի աշխատակիցներն ավելի վաղ էին եկել՝ առավոտյան ժամը 7․30 սահմաններում, ներս էին մտել ու հենց իրենք էլ կողպել էին դատարանի դռները։

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, գյումրեցիներից շատերը նստել էին գետնանցումի քարերին, իսկ այդ ընթացքում դատարանի աշխատակիցները դատարանի շենքի 3-րդ հարկի պատուհաններից թաքուն հետևում էին հավաքվածներին ու մերթընդմերթ նկարում նրանց (Տե՛ս լուսանկարում)։

Գյումրեցի մի խումբ երիտասարդներ էլ, որոնք դատարան էին ներկայացել Գյումրվա անզուգական հումորը բնութագրող ցուցապաստառով․ նրանք դատարանի մոտ կանգնեցրել էին «ԾՕՕՕ, դատավորներ, ՓԸԽԿ» գրությամբ ժիգուլին, տեսարանը լուսանկարելիս՝ խնդրում էին չմոռանալ իրենց՝ հեղինակներին։

Նիկոլ Փաշինյանի ելույթները գյումրեցիները լսեցին բարձրախոսով՝ անձրևանոցների տակ, բուռն ծափահարություններով։ Նրանց հատկապես դուր եկավ վարչապետի՝ «Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը» արտահայտությունը։

Ունկնդիրները պարբերաբար ծափահարում էին, վարչապետի երկրորդ ելույթից անմիջապես հետո էլ միկրոֆոնը վերցեց Թալինից Գյումրի բողոքի եկած Վալենտին Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանից խնդրելով ՀՀ քաղաքացու իրավունքները ոտնահարելու համար պատժել բոլոր օլիգարխներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Մանվել Գրիգորյանին իրենց շրջապատով։

«Մենք քեզ նշանակել ենք ՀՀ վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության մեծ անձ, իրավունքները տալիս ես Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, թող քաղաքացուն թալանած բոլոր անձինք գնան ու նստեն, կերել են քաղաքացու դատածն ու մեր երկիր բերածը, պիտի դատվեն վատնելու համար»,-բացականչում էր Վալենտին Սահակյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031