Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունցը չի կարծում, որ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակումն այն կետն էր, որից որոշեցին սկսել դատաիրավական փոփոխությունները

Մայիս 20,2019 16:28

Հարցին՝ ինչո՞ւ մեկ օր անց, երբ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց, հանկարծ որոշվեց, որ դատաիրավական համակարգի խնդիրները սուր են դրված, որ պիտի անմիջապես լուծվի այդ հարցն այսօր կառավարության առաջ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու հայտարարությանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ այդ հարցն ինքը վարչապետին չի ուղղել եւ կասի իր կարծիքը: Ըստ տիկին Մակունցի, այն խորը անվստահությունը, որն օրեցօր անհաշտ վերաբերմունք է առաջացնում հասարակության մոտ, հիմք է տալիս մտածելու, որ շուտափույթ կերպով պետք է այդ փոփոխությունները տեղի ունենան. «Մեկ տարի է անցել թավշյա հեղափոխությունից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների կողմից մենք որեւէ հարցի ներկայացում չենք ստացել, մենք որեւէ խնդրի վերաբերյալ մեկնաբանություն չենք լսել, մենք ասելով, նկատի ունեմ հանրությունը, եւ, ոչ էլ դատաիրավական համակարգը բարեփոխելու ուղղությամբ որեւէ քայլի առաջարկ չի ներկայացվել: Եվ այս ամենն, օրեցօր գնալով խորանում է եւ այն, ինչ տեղի էր ունենում վերջին շրջանում, դրա վառ դրսեւորումներից էր: Այո, մի կետից պետք է սկսվեր կտրուկ փոփոխությունների գնալ, եւ սա այս կետն էր»:

Հարցին՝ արդյոք այդ կետը չդարձավ Քոչարյանի կալանքից ազատ արձակումը, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Այն ինչ տեղի է ունենում այսօր ՀՀ-ում եւ այն, ինչպես գործադիր, օրենսդիր իշխանություններում տեղի ունեցան կտրուկ փոփոխություններ, այնպես էլ պետք է տեղի ունենան դատական իշխանությունում, մենք ընդունում ենք ի գիտություն: Եվ մենք պետք է իրականացնենք ժողովրդի կամքը: Իսկ կապել դա կոնկրետ դատավարության հետ, ես, ձեր փոխարեն նման բան չէի անի»:

Լիլիթ Մակունցից նաեւ հետաքրքրվեցին՝ համամի՞տ է այն կարծիքներին, որ դատարանը Ռոբերտ Քոչարյանի մասով ենթարկվեց ճնշումների: Ի պատասխան տիկին Մակունցն ասաց, որ ինքը նման պնդումներ չի կարող անել. «Ընդամենն ասում եմ, որ հանրության մեջ օրեցօր խորանում է անվստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշյալ գործի հետ կապված տարիներ առաջ միեւնույն անձիք են իրականացրել դատավճիռներ, այդ առումով անվստահությունը շարունակում է մնալ եւ էլ ավելի խորանալ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031