Ինչպես տեղեկացրել ենք,Վերաքննիչ դատարանի շենքը վաղ առավոտից ցուցարարներն արգելափակել էին: Ժամեր անց մի կին ներսից սկսեց ձայն տալ, որ դարպասները բացեն, ինքը դուրս գա: Ինչպես հետո պարզվեց, դատարանի հավաքարարն էր: Նա ինչքան էլ հորդորեց, ցուցարարները չբացեցին՝ կասկած հայտնելով, որ գուցե ինչ-ինչ փաստաթղթեր հանի դատարանի շենքից:
Դա մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչն էր՝ դատարանների շրջափակման գործընթացը վերացնելու մասին:
Կոչի ժամանակ ցուցարարները դատարանի դիմացից հեռախոսները ձեռքներին քար կտրած լսում էին Փաշինյանին, ժամանակ առ ժամանակ «այո» գոռալով ողջունելով նրա ասածները:
Կարդացեք նաև
Արդեն հայտնել ենք, որ այս դատարանի հետնամուտքով աշխատակիցները, մագլցելով երկու մետրանոց պատի վրայով, փորձել են մտնել ներս:
Փաշինյանի՝ դատարանների մուտքն ու ելքն արգելափակման վերացման մասին լուրը լսելով՝ դատարանի ներսից պատուհանները բացվեցին ու ակնհայտ դարձավ, որ ներսում՝ առնվազն 4-5 աշխատասենյակներում մարդիկ կային: Ենթադրվում է, որ նրանք կա՛մ մինչեւ ժամը 8-ն էին մտել դատարան, կա՛մ մտել էին հետնամուտքով:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ