Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Անգամ ԲԴԽ նախագահն է ասում, թե ինչ խայտառակ դատարան ունենք»

Մայիս 20,2019 14:55

«Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկման ընթացքում այսօր Մեդիա կենտրոնում ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց. «Ապրիլի 10-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի մեկ տարվա գործունեության հաշվետվությունը: Դեռ կարդալիս, ես սարսափում էի, թե ինչ աստիճան մեր բոլորիս ենթադրություններն իրական են: Բարձրագույն դատական խորհուրդն իր հաշվետվության մեջ պարզ ասում է, որ մենք չունենք դատարան, որ արդարադատություն կոչվածը Հայաստանում սելեկտիվ է, սուբյեկտիվ եւ անաչառ լինել չի կարող: Միայն չի ասում, որ 25 տարի տքնաջան աշխատանք է տարվել, որ ունենանք հենց էն դատարանը, ինչը հենց այսօր էլ ունենք:

ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանը, որ տեւական ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահն էր եւ որոնց խնդիրն էր, որ երկիրը չհասնի այսօրվան, ապրիլի 10-ին բաց ճակատով պատմում է, թե ինչ խայտառակ դատարան ունենք, թե ինչքան անվստահություն կա այդ դատարանի նկատմամբ եւ որ այդ կարգի դատարանը երկրի ներքին գործերին սպառնալիք է: Բայց ես չեմ կարող հասարակությանն ասել, թե Գագիկ Հարությունյանը դարձել է սուպերդեմոկրատ, հեղափոխական եւ հիմա հանկարծ այսպիսի բաներ է ասում: Նույն Գագիկ Հարությունյանն է, նույն խուսանավումներով մարդն է, նույն աջ ու ձախին խոնարհվող մարդն է:

Ես դեռ չեմ խոսում, թե որքան հետամնաց է մեր դատարանը՝ իր գործունեության ձեւերով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031