Իսպանիայի Խիխոն քաղաքում մայիսի 17-ից 19-ը տեղի ունեցավ Սամբոյի Եվրոպայի 2019թ. առաջնությունը՝ մասնակցությամբ 29 պետության ավելի քան 230 մարզիկի:
ՀՀ պատվիրակության կազմում էր 19 մարզիկ, որոնցից 7-ը հասան հաջողությունների՝ բարձր պահելով հայկական սամբոյի և Հայաստանի պատիվը: Ընդ որում մեր հավաքականը մարզական սամբոյի թիմային հաշվարկով զբաղեցրեց 3-րդ պատվավոր հորիզոնականը՝ առաջ թողնելով Ռուսաստանի ու Վրաստանի թիմերին:
Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին:
Մարզական սամբո՝
52կգ՝ ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ՝ 1 –ին տեղ,
57կգ՝ ԳՐԻԳՈՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ՝ 2-րդ տեղ,
62կգ՝ ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ՝ 2-րդ տեղ,
68կգ՝ ՌԱՖԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ՝ 3 –րդ տեղ,
82կգ՝ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆ՝ 2-րդ տեղ,
Կարդացեք նաև
Մարտական սամբո՝
52կգ՝ ՋՈՆ ԲԱԼԱՅԱՆ՝ 2-րդ տեղ,
57կգ՝ ՊՈՂՈՍ ԲԱԴԱԼՅԱՆ՝ 3-րդ տեղ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա