Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի նիստ չի լինելու

Մայիս 20,2019 14:41

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մի քանի անդամներ, այդ թվում` դատավորներ Անի Մխիթարյանը եւ Արմեն Բեկթաշյանը, քիչ առաջ եկան ցուցարարների շրջափակումից ազատված շենք։ Լրագրողների հարցադրումներին նրանք չարձագանքեցին, ասացին, որ աշխատանքի են եկել եւ չբացառեցին, որ նիստ կանեն։

ԲԴԽ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արման Խաչատրյանը, սակայն, լրագրողներին տեղեկացրեց` նիստը չի լինելու, որովհետեւ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը չի կարողացել մասնակցել վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով այսօր դատարանների շենքերը շրջափակվել էին։ ԲԴԽ-ն հայտարարել էր, որ իրավիճակի մասին հայտարարություն կանի այսօր։

ԲԴԽ նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը շենքում էր։ Նա շրջափակման պատճառով չկարողացավ մասնակցել վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031