«Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով դատարանների մուտքերն արգելափակած քաղաքացիներին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունում դռնփակ ռեժիմում քննարկումներ է ունեցել, թե ինչ ճանապարհային քարտեզով են գնալու առաջ, ինչ գործողություններ են լինելու: Նշեց, որ մանրամասներ չի ասում, քանի որ ընդհանուր քննարկումներ են եղել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն իր ելույթի հրապարակային մասում արձանագրված հարցերը լուծելու համար:
Վարչապետը, դառնալով ցույցերի նպատակին, ասաց. «Նպատակն էր արձանագրել, որ ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ ունենալու պահանջ ունի ժողովուրդը, արձանագրել, որ այդ պահանջում ժողովուրդը և կառավարությունը միասնական են: Կառավարությունը սկսում է գործողություններ այդ անկախ դատական համակարգին ուղղված»:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ աշխատանքի բաժանում է արել՝ կառավարություն, ԱԺ և այլ մարմիններ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ