Վանում 10 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները:
Վանի նահանգապետարանի կայքում տեղադրված հայտարարությունից տեղեկանում ենք, որ արգելքը գործում է մայիսի 19-ից սկսած:
Հայտարարության մեջ ասվում է, որ արգելքը սահմանվել է «hարձակումները կանխելու, (բնակչության) կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով:
Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, նույնպես Վանում 10 օրով արգելվել էին հանրային միջոցառումները, որի շրջանակներում թույլ չէր տրվել անցկացնել նաև մայիսի 1-ի տոնակատարությունները: