Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը կմասնակցի 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին. «Արցախպրես»

Մայիս 20,2019 13:04

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կուսակցության ղեկավար Ա. Հարությունյանը հանդես է եկել ծրագրային ելույթով՝ ներկայացնելով «Ազատ հայրենիք» կուսակցության նոր օրակարգը, առաջիկա ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև հստակ դիրքորոշում արտահայտել սպասվող համապետական ընտրություններին կառույցի մասնակցության և ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ ունեցած տեսլականի վերաբերյալ:

Հանդիպմանը «Ազատ հայրենիք» կուսակցության Քաշաթաղի շրջանի պատասխանատու Արտուշ Մխիթարյանն իր ելույթում ասել է, որ Բերձորի տարածքային գրասենյակում կայացած կուսակցության կոնֆերանսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև կուսակցության առաջիկա համագումարում կառույցի նոր նախագահի, և ըստ այդմ 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման հարցը: Կոնֆերանսի անդամները միաձայն որոշել են թեկնածու առաջադրել «Ազատ հայրենիք» կուսակցության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին:

Վերջինս իր շնորհակալությունն է հայտնել իրեն վստահելու համար և իր համաձայնությունը տվել առաջադրման առաջարկին: Նա ասել է, որ հանդիպման օրը իր կողմից պատահական չի ընտրվել, քանի որ 1992 թվականի մայիսի 18-ին իրականացել է իր նվիրական երազանքը՝ Մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը:

«Իմ հանդիպումների շարքը սկսել եմ Իշխանաձորից, որովհետև այս համայնքը վերջին տարիներին եղել է ամենազարգացող գյուղերից մեկը: Այստեղ եմ ես պատասխան տալիս մադրիդյան սկզբունքներին, կազանյան համաձայնագրին և բանակցային գործընթացին առնչվող մնացած հարցերին: Մենք Սահմանադրությամբ ամրագրված հայրենիք ունենք, և պարտավոր ենք քայլ առ քայլ հասնել մեր վերջնական նպատակին: Ես այստեղ երդում եմ տալիս, որովհետև այստեղ են իմ մարտական և կուսակից ընկերները, համախոհները, հայրենակիցները, իմ ընտանիքը, որովհետև գիտակցում եմ ինչ պատասխանատվություն պետք է ստանձնեմ ձեր վստահության քվեն ստանալուց հետո: Տասը տարի լինելով ԱՀ վարչապետ և գրեթե մեկ տարի պետնախարար՝ գիտակցում եմ Արցախում դեռևս չլուծված խնդիրների ծավալը և դրանց լուծման եղանակները»,-ավելացրել է Ա. Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031