ՆԱՏՕ-ի զորավարժությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների սահմանների մոտ մեծ մտահոգության տեղիք են տալիս: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը անդամ-երկրների խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
«Արևելաեվրոպական ուղղությամբ հսկայական մտահոգության տեղիք է տալիս ՆԱՏՕ-ի զորավարժությունների աճող քանակն ու ծավալները»,- հայտարարել է Սեմերիկովը:
Նրա խոսքով՝ անհանգստացնում է «դաշինքի լիաչափ ռազմական գործունեության աճը, նրա ենթակառուցվածքների տարածմանը Բելառուսի և Ռուսաստանի սահմանին»: «ՆԱՏՕ-ի դրոշի ներքո ամրապնդվում է ռազմական ներկայությունը Եվրոպայում»,- ասել է նա:
Սեմերիկովը հավելել է, որ հատուկ ուշադրության է արժանի ՆԱՏՕ-ի ակտիվացումը Կովկասում: «Լուրջ ապակայունացնող գործոն է մնում Թբիլիսիի նախաձեռնողական ճնշումը Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից տարածաշրջանի ռազմական յուրացման գործում»,- հայտարարել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ