«Ազատություն, ազատություն», «Նիկոլ, Նիկոլ», «Նիկոլ, փրկիր մեզ էս թալանչիներից»,- Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դիմաց հավաքված քաղաքացիներն այս կոչերով դիմավորեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մի կին էլ նկատողություն արեց՝ Նիկոլ մի ասեք, ասեք վարչապետ:
Վարչապետը քայլելով դիմում էր քաղաքացիներին ասելով՝ հանկարծ չմրսեք, չհիվանդանաք, եթե նույնիսկ թրջված եք, հուսով եմ հուսահատված չեք և այլն: Այնուհետև հայտարարեց. «Ես իմ ասելիքը կասեմ ժամը 12.00-ին նախատեսված իմ ելույթում: Ուզում եմ ի դեմս ձեզ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, որոնք կոչին արձագանքեցին: Ներողություն եմ խնդրում, որ բոլորին գնալ, այցելել չեմ կարող: Սիրում եմ բոլորիդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ, դուխով»:
Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին, թե սա հակասահմանադրական քայլ չէ՞ արդյոք: Ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները՝ ժամը 12.00:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ