Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Բաբուխանյան. Կոչ եմ անում չհետեւել իշխանությունը զավթած խմբակի ապօրինի կոչերին, կատարել սահմանադրության եւ ՀՀ օրենքների պահանջները

Մայիս 20,2019 12:26

– Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գործողությունները ՀՀ դատական համակարգը կազմաքանդելու ուղղությամբ իշխանության բռնազավթման գործընթացի շարունակությունն է: Այն սկսվել է նախորդ տարի մայիսին:

Իշխանության բռնազավթման փուլերից էր միջազգայնորեն ճանաչված 6-րդ գումարման Ազգային ժողովի հոկտեմբերի 2-ի զավթումը, լուծարումը, որի փոխարեն ձեւավորվեց ապօրինի, խամաճիկային ներկայիս խառնաժողովը: Այսօր Փաշինյանը փորձում է զավթել երրորդ իշխանությունը` դատարանները, վաղը կփորձի վերացնել չորրորդ իշխանությունը` ԶԼՄ-ները, ինչի նախանշանները արդեն ի հայտ են եկել: Փաշինյանը զգալով, որ իր ապօրինի իշխանության կործանումը մոտ է եւ գիտակցելով, որ դրանից հետո նա կրելու է դատարանի առաջ օրենքով սահմանված պատասխանատվություն, փորձում է, առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, կարճել իշխանությունից, միաժամանակ կատարելով իր օտարերկրյա պատվիրատուների ազգակործան պատվերները,- ասել է ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

– Այդ ամենը արդեն բերում է եւ դեռեւս կհանգեցնի երկրի համար անդառնալի հետեւանքների, վերամիավորված երկրի տարածքների եւ ինքնիշխանության կորուստի, հայոց պետականության տապալմանը:

Հետեւապես ՍԻՄ կուսակցության անունից կոչ եմ անում.

Հայաստանի բոլոր հայրենասեր ու օրինապաշտ քաղաքացիներին չհետեւել իշխանությունը զավթած խմբակի ապօրինի կոչերին, կատարել սահմանադրության եւ ՀՀ օրենքների պահանջները, չտրվել ազգը պառակտող իշխանական սադրանքներին:

ՀՀ նախագահին, բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ բոլոր օրինական ընտրված եւ նշանակված պաշտոնյաներին կոչ ենք անում անշեղորեն կատարել իրենց սահմանադրական պարտականությունները:

Հասարակության բոլոր առողջ ուժերին` քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, մտավորականների միություններին կոչ ենք անում անհապաղ սկսել կոնսուլտացիաներ երկիրը անդառնալի հետեւանքներից հետ պահելու եւ հայոց պետականությունը փրկելու ուղղությամբ:

ՍԻՄ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031