Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարգադրիչը փորձել է ուժ գործադրելով պատուհանը փակել, ու այս ընթացքում էլ ապակուն հարված է հասցվել. ցուցարար

Մայիս 20,2019 11:56

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապակին, ըստ ականատեսների, ցուցարարները չեն կոտրել։ Aravot.am-ի հետ զրույցում դատարանի մուտքի դուռը փակած Հովսեփ Աղազարյանը պատմեց, որ մի քաղաքացի, ձեռքին տոպրակներ, մոտեցել է ու խնդրել ներս մտնել։

Երբ նրան թույլ չեն տվել մտնել, քաղաքացին խնդրել է պատուհանով  ձեռքի տոպրակները փոխանցել կարգադրիչներին։ Երբ պատուհանը բացել են, քաղաքացին  փորձել է ներս մտնել պատուհանով, այս ընթացքում ցուցարարները բռնել են, որպեսզի մուտքը խոչընդոտեն։ Կարգադրիչը փորձել է ուժ գործադրելով պատուհանը փակել, ու այս ընթացքում էլ ապակուն հարված է հասցվել։

Ի դեպ, մենք նկատեցինք, որ կոտրվել է պատուհանի ներսի ապակին, այլ ոչ թե դրսի։ Իսկ ներսում ցուցարարներ չեն եղել։

Պատուհանից ներս մտնողն, ըստ ցուցարարների, դատավոր է։ Հովսեփ Աղազարյանն ասաց, որ կոտրված ապակին բացառապես ներսի աշխատակցի պատասխանատվության վրա է։

Մանրամասն ՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031