Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը տարեցտարի ավելանում է

Մայիս 20,2019 13:30

Օրերս գործադիրը հավանություն տվեց մի նախագծի, ըստ որի, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող վարորդները «տուգանվելու» են բալերով:

Երթեւեկության կանոնների 100 իրավախախտում կա, որից տուգանային միավորներ կկիրառվեն միայն 20 տեսակի խախտման դեպքում: Վարորդներին տրվելու է 9 բալային միավոր, եւ եթե այս 1 տարվա ընթացքում 9-ը տուգանային խախտում կատարի, զրկվելու է վարորդական իրավունքից: Վարորդական իրավունքից կարող են զրկվել 6 ամսից մինչեւ 1 տարի:

Ոստիկանության ներկայացրած նախագծում նշված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով տուգանային միավորներ են նախատեսվում հանրային վնասակարության առավել բարձր աստիճան ունեցող իրավախախտումների համար, հետեւապես ներդրվող համակարգի ազդեցությունը կտարածվի ներկայացված թվից առավել վտանգավոր եւ հանդուգն խախտումներ կատարող վարորդների վրա:

Փաստորեն ոչ արագաչափերը եւ ոչ էլ տեսանկարահանող սարքերն ազդեցություն չգործեցին: Սա հիմնավորում է նաեւ նախագծում առկա ոստիկանության պարզաբանումը. «Վիճակագրությունը փաստում է, որ տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների թվի մեջ մեծ աճ է գրանցվել հատկապես արագության գերազանցման դեպքերով, ինչը եւս համարժեք արձագանք պետք է ստանա: Մասնավորապես, 2016-2017թթ. հոկտեմբերի դրությամբ արձանագրված շուրջ 580.000 խախտումների համեմատ 2017-2018թթ. նույն ժամանակահատվածում արագության գերազանցման խախտումների թիվն աճել է մոտ 330.000-ով եւ կազմել շուրջ 910.000: Բացի դրանից, զոհերով եւ վիրավորներով ՃՏՊ-ների առաջացման պատճառների եւ նպաստող պայմանների ցանկում արագության գերազանցումն առաջին տեղում է: Նշված ժամանակահատվածում աճել են նաեւ լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու դեպքերը՝ 39.000-ից մինչեւ 44.000, իսկ հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու դեպքերը՝ 9.000-ից հասել են 13.000-ի»:

Առաջարկվում է տուգանային միավորը, որպես լրացուցիչ վարչական տույժ, նախատեսել վարչական այն իրավախախտումների համար, որոնց կատարումը, համաձայն պետական վիճակագրական հաշվառման վերցված տեղեկությունների վերլուծության, ՃՏՊ-ների, այդ թվում` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության, ինչպես նաեւ խցանումների հիմնական պատճառ կամ պայման են հանդիսանում:

Ոստիկանությունն անցնում է այս մեթոդին, քանի որ, ինչպես փոխոստիկանապետն է ասել՝ տարեցտարի ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարները:

Նախագծում ըստ տարիների ներկայացված է ՃՏՊ-ների քանակն ու դրանց հետեւանքով զոհերի եւ վիրավորների վիճակագրությունը:

Համեմատության համար նշենք, 2010 թվականին գրանցվել է 1974 ՃՏՊ, զոհերի թիվը կազմել է՝ 294, իսկ վիրավորներինը՝ 2670: 2018-ին գրանցվել է 4111 ՃՏՊ, զոհերի թիվը՝ 343, վիրավորներինը՝ 5950:
Այլ տարիների ցուցանիշները՝ գրաֆիկներում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

18.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031