Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԱՄ. Վարչապետի անձամբ այցելությունը դատարաններ և հորդորները «դուխով» շրջափակված պահել դրանք, որակում ենք որպես սահմանադրական կարգի տապալման փորձ

Մայիս 20,2019 11:38

Հարգելի գործընկերներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀԺԱՄ կուսակցության  վարչության հայտարարությունը

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Սահմանադրությունը ստեղծում է բավարար հիմքեր իշխանությունների տարանջատման և անկախ գործունեության համար, իսկ գործադիր իշխանությանը, վարչապետի գլխավորությամբ, օժտում լիազորություններով երկրի բնականոն առաջընթացն ապահովելու համար:

Ցանկանում ենք փաստել, որ վերջին մեկ տարվա ընթացքում գործադիր իշխանության կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երկու անգամ կոպտորեն խախտվել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման նորմը: Առաջինը կատարվեց 2018թ. հոկտեմբերին, երբ շրջափակվեց Ազգային Ժողովը և սպառնալիքի ազդեցության տակ ԱԺ խմբակցություններից կորզվեց վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու որոշում, երկրորդը կատարվում է այսօր՝ նմանատիպ շրջափակում իրականացնելով դատական իշխանության նկատմամբ: Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտվելով նախկին իշխանությունների նկատմամբ ժողովրդի ունեցած դժգոհություններից՝ չարաշահելով նրանց վստահությունը, միտումնավոր կազմալուծում է դատական իշխանությունը՝ անցումային արդարադատության համար հիմքեր նախապատրաստելու և միանձնյա իշխանություն հաստատելու նպատակով:

Հետևաբար ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու կոչը համարում ենք պետության հիմքերը խարխլող գործողություն և խստորեն դատապարտում ենք այն: Իսկ վարչապետի անձամբ այցելությունը դատարաններ և հորդորները «դուխով» շրջափակված պահել դրանք, որակում ենք որպես սահմանադրական կարգի տապալման փորձ և զգուշացնում, որ այն լի է վտանգավոր հետևանքներով, որոնց պատասխանատվությունն ընկնում է անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա:

ՀԺԱՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031